Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները՝ Մոհամադ Ջավադ Զարիֆը և Մևլութ Չավուշօղլուն, քննարկել են Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակը՝ Մոսկվայի և Անկարայի պայմանավորվածություններից հետո: «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակը, Աստանայի գործընթացը և Սիրիայի սահմանադրական կոմիտեի լիագումար նիստը», - ասված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Նախարարների հանդիպումը կայացել է Բաքվում` Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի բանակցություններից երկու օր անց: