Ինձ տրված բոլոր հարցերին հստակ պատասխանել եմ և իմ կարծիքով՝ ամեն ինչ արել եմ օրենքի սահմաններում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, որ ՀՔԾ էր հրավիրվել հարցաքննության։ Հարցին՝ իր կարգավիճակը փոխվել է, Բաբլոյանը պատասխանեց, որ չգիտի, իսկ փաստաբան Արամ Վարդևանյանը հաստատեց, որ չի փոխվել: «Շատ բարի էին տրամադրված»,- ամփոփեց Բաբլոյանը՝ չցանկանալով մեկնաբանել հարցաքննությունը: