Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Դեզիրե Նյարուհիրիրան նշել է, որ 2020-ի սկզբին նախատեսվում է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի այցը Հայաստան՝ հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկելու կազմակերպության գործունեությանը վերաբերող հարցեր: Դեզիրե Նյարուհիրիրան վարչապետին է ներկայացրել 2020-ին Թունիսում նախատեսվող ՖՄԿ գագաթաժողովի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի՝ ՀՀ այցելելու նախաձեռնությունը և նշել, որ բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ կստանան հայկական կողմի աջակցությունը:
Հանդիպման շրջանակում վերաստորագրվել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի պարտականությունների ստանձնման առնչությամբ աշխատանքային՝ նախկինում ստորագրված պայմանագիրը՝ որոշակի փոփոխություններով: