Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Վարչապետի մամուլի քարտուղարը՝ Բաբլոյանի հայտարարության մասին

Վարչապետի մամուլի քարտուղարը՝ Բաբլոյանի հայտարարության մասին
25.10.2019 | 14:30

«Ժամանակը» գրում է. «Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությանը: «Պարոն Բաբլոյանի հայտարարությամբ պետք է զբաղվեն իրավապահ մարմիններն ու հետաքննեն, թե այդ ի՞նչ խախտում է թույլ տվել: Դրա համար թերևս պարոն Բաբլոյանը պետք է հրավիրվի՝ բացատրություններ տալու»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Արա Բաբլոյանը երեկ հայտարարել էր, որ ինքը չի խախտել Սահմանադրություն, օրենք և չի կարող պատասխան տալ, թե ինչու է Գագիկ Հարությունյանը շուտ դիմում գրել։ «Ես կարող եմ մի հարցի շուրջ պատասխան տալ, եթե այդ հարցը կհայտնաբերեն ու կբարձրաձայնեն, որ ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախտում…»,- ասել էր Բաբլոյանը»:

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ