«Ժամանակը» գրում է. «Առաջիկա օրերին սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա: Փաշինյանը հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և ըստ մեր աղբյուրի՝ այցի հիմնական նպատակը գազի գնի շուրջ բանակցություններն են: Հայաստանի իշխանությունները ցանկանում են հասնել նրան, որ գազի գինը մնա նույնը, քանի որ գնի բարձրացումը բացասաբար կանդրադառնա ինչպես բնակչության կենսամակարդակի, այնպես էլ տնտեսության զարգացման վրա»: