Բեյրութում ցուցարարները մերժել են նախագահ Միշել Աունի երկխոսության առաջարկը՝ պահանջելով, որ նախ կառավարությունը հրաժարական տա՝ հայտնում է Ալ Ջազիրան: Աունը հեռուստատեսային ուղերձում նշել է, որ ցանկանում էր հանդիպել ցուցարարներին: Նախագահը նշել է, որ կառավարությունը չի կարող հեռացվել փողոցի պահանջով, սակայն կողմ է հանդես եկել կառավարությունում փոփոխություններին և կոռուպցիայի դեմ պայքարի համար նոր օրենսդրության ընդունմանը: Ցուցարարները մերժել են Աունի երկխոսության առաջարկը: Նրանք նշել են, որ նախագահի առաջարկը համարժեք չէ մարդկանց կարիքներին:
Լիբանանում ցույցերը շարունակվում են 8 օր անընդմեջ: Այս շաբաթվա սկզբին վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է փոփոխությունների փաթեթի մասին, որով հարկերի բարձրացում չի լինի, 50%-ով կկրճատվի նախարարների աշխատավարձերը, օրենք կընդունվի, որով գողացված գումարները կվերադարձվեն: Հարիրին համաձայն է նաև կառավարությունում փոփոխություններին: