Առաջիկայում Երևանէ գալու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ տեղեկացրել է ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը՝ առանց այցի կոնկրետ ժամկետներ նշելու, քննարկվելու են երկու երկրների հարաբերությունների օրակարգի հարցեր:
Աշխատանքներ են տարվում ՌԴ ԱՀ նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան այցի կազմակերպման շուրջ՝ ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ հայ-ռուսական իրավապայմանագրային դաշտի ընդլայման շուրջ աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ «Ինչ վերաբերում է կոնկրետ փաստաթղթերի ստորագրմանը և դրա բովանդակությանը, ապա նախքան փաստաթղթերի ստորագրումը, դրանց բովանդակության վերաբերյալ որևէ մեկնաբանություն չեմ կարող անել», - ընդգծեց ԱԳՆ խոսնակը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը կայցելի Հայաստան՝ գրում է «Կոմերսանտ»-ը: Այցի շրջանակում հուշագիր կստորագրվի, որը կերաշխավորի ռուս մասնագետների այցը Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիա, որը ստեղծվել է ԱՄՆ Պենտագոնի տրամադրած միջոցներով: Թերթը նշում է, որ Ռուսաստանը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին՝ ռուսական սահմանների մոտ «ռազմաբժշկակենսաբանական ակտիվության» համար և խոստացել է հասնել նրան, որպեսզի հարևան երկրներում գործող լաբորատորիաների գործունեությունը թափանցիկ լինի իր համար: Մեկ այլ աղբյուր հաստատել է թերթին, որ փաստաթղթի տեքստը պատրաստ է և միջգերատեսչական համաձայնեցում է անցնում: Նա պարզաբանել է, որ հուշագիրը ենթադրում է երկու երկրների համագործակցություն բժշկա-կենսաբանական ոլորտում: Նրանց թվում, որ կարող են այցելել Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիա, ՌԴ առողջապահության ու պաշտպանության նախարարությունների մասնագետներն են:
ԱՄՆ միջոցներով արդիականացված լաբորատորիաները, որոնցում իրականացվում են կենսաբանական հետազոտություններ, ուսումնասիրվում են վիրուսներ ու շտամներ, գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Ղազախստանում: Մոսկվայի առանձնահատուկ անհանգստությունն է առաջացնում Թբիլիսիի մոտակայքում գտնվող Ռիչարդ Լուգարի անվան հետազոտական կենտրոնը: