Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ՌԴ և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը

ՌԴ և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը
25.10.2019 | 22:24

Մոսկվայում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ընդունել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին: APA-ի փոխանցմամբ, նրանք քննարկել են տնտեսական և հումանիտար ասպարեզներում համագործակցության հարցերը: Մեդվեդևը շնորհավորել է Ասադովին վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ասել է, որ Ադրբեջանը միշտ կարող է ապավինել Ռուսաստանի օգնությանն ու աջակցությանը: Մեդվեդևն ասել է, որ վերջին ժամանակաշրջանում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 25 տոկոսով, որ ամենաբարձր ցուցանիշն է ԱՊՀ երկրների մեջ:

Դիտվել է՝ 565

Մեկնաբանություններ