Պետք է նայել, թե ովքեր են ԼՀԿ-ին մեղադրում իշխանությանը ծառայություններ մատուցելու մեջ։ Դա ասում են հանրապետականները, նրանց մոտ կանգնած մարդիկ, ովքեր չեն ուզում հայտնվել տարբեր քրեակատարողական հիմնարկներում՝ ԱԺ այսօրվա ճեպազրույցների ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Կա խումբ, որը զբաղվել է հիմնական թալանով, և կա խումբ, որը քաղաքակիրթ դեմքերով արդարացրել է այդ թալանը։ Արմեն Աշոտյանը այդ խմբի մեջ է։ Հույս ունեմ՝ նա ոչ մի բան չի թալանել։ Ինչ վերաբերում է մեղադրանքներին, ԼՀԿ-ն ծառայություններ կարող է մատուցել առնվազն պետությանը», - ասել է Էդմոն Մարուքյանը: