ԱՄՆ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ, եթե զինված ուժերը կրակ բացեն Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտին լքող քրդերի ջոկատների վրա՝ Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Թուրքիան լիովին հասկանում է, որ չպետք է կրակ բացի անվտանգության գոտին լքող և հարևան շրջաններ ուղևորվող քրդերի վրա։ Հարկ չեմ համարում հիշեցնել, որ հակառակ դեպքում լայնամասշտաբ պատժամիջոցներ կկիրառվեն»,- գրել է նա: