«Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին կատարված ֆինանսավորմամբ կառավարության անդամների գործուղումների համար 2019-ի սեպտեմբերին ծախսվել է 187 մլն 410 հազար դրամ, որ 2018-ի նույն ժամանակի համեմատ ավելի է շուրջ 142 մլն-ով, կամ 410 %-ով (45 մլն 684 հազար դրամ), իսկ 2017-ի սեպտեմբերի համեմատ 161 մլն-ով կամ 603 %-ով (26 մլն 641 հազար դրամ): 187 մլն 410 հազար դրամի մեջ ներառված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ այցի ինքնաթիռի ծախսը:
««Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրից բացի, մի շարք պետական կառավարման մարմինների պահպանման ծախսերով, ՀՀ կառավարության ու ՀՀ վարչապետի աշխատակազմերի, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության և մի շարք այլ նախարարությունների, ևս նախատեսված են միջոցներ արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար»,- ասված է Ֆինանսների նախարարության պատասխանում: Այսինքն՝ գործուղումների այս ծախսերի մեջ ներառված չեն կառավարության և վարչապետի աշխատակազմերի, ԱԳՆ-ի ու ՊՆ-ի գործուղումները: