Tert.am–ի տեղեկություններով՝ իշխանությունը յուրացնելու հատկանիշներով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հոկտեմբերի 25–ին, վկայի կարգավիճակով հարցաքննվել է ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը (լուսանկարում՝ ձախից առաջինը): Այս գործի շրջանակում նախօրեին հարցաքննվել էին 2 բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ՝ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ կասկածյալի և Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը՝ վկայի կարգավիճակով։