Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ի՞նչ արդյունք են տվել կառավարության գործուղումները

Ի՞նչ արդյունք են տվել կառավարության գործուղումները
26.10.2019 | 13:45

«Ժողովուրդը» գրում է․««Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց ՀՀ կառավարության ներկայացուցիչների գործուղումները սեպտեմբերին` փորձելով հասկանալ` ինչ ձեռքբերումներ կան: Սեպտեմբերին ամենաշատը` 3 անգամ, գործուղման է մեկնել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, մյուս նախարարություններից հիմնականում փոխնախարարներն են 2-ական անգամ գնացել գործուղման: Սեպտեմբերին ամենաակտիվը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնյաներն են եղել:


Նախարար Սուրեն Պապիկյանն ու փոխնախարարներից Լիլիա Շուշանյանն ու Հակոբ Վարդանյանը միասին մեկնել են 6 գործուղման` 2-ական: Ս. Պապիկյանն, օրինակ, Աբու Դաբիում մասնակցել է Համաշխարհային էներգետիկ 24-րդ կոնգրեսին, և, որպես արդյունք, ներկայացված է, որ խորհրդի նախագահը ցանկություն է հայտնել գալ Հայաստան: Այսինքն՝ գործուղումն արդյունք է տվել: Իսկ Քաղավիացիայի վարչության ղեկավար Տաթևիկ Ռևազյանը Աշգաբադ մեկնելիս թեև նպատակ է ունեցել վերականգնել Աշգաբադ-Երևան-Աշգաբադ չվերթերը, բայց ընդամենը պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու աշխատանքային քննարկումները: Այսինքն՝ անարդյունք գործուղում»:

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ