Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Բորիս Ջոնսոն. Brexit-ի շուրջ «բարդ և հիմար» իրավիճակ է ստեղծվել

Բորիս Ջոնսոն. Brexit-ի շուրջ «բարդ և հիմար» իրավիճակ է ստեղծվել
26.10.2019 | 13:50

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը բրեկզիտի իրավիճակը «շատ բարդ և շատ հիմար է» անվանել: Բրիտանացիներին ուղղված տեսաուղերձում, որը հրապարակվել է Twitter-ի էջում, նա ասել է. «Իրավիճակը շատ բարդ է, և ես վախենում եմ, որ խորհրդարանն անհույս է: Թեև նախորդ շաբաթ մեր եվրոպական գործընկերների հետ հրաշալի գործարքի շուրջ համաձայնության էինք եկել, սակայն պատգամավորները քվեարկեցին Brexit-ի ժամկետի հետաձգման օգտին: Սա ահավոր հիմար իրավիճակ է, քանի որ հիմա Եվրամիությունն է որոշում է, թե որքան ենք մենք դեռ ստիպված մնալ ԵՄ կազմում»,- ասել է Ջոնսոնը՝ ընդգծելով, որ նման իրավիճակում երկիրը հայտնվել է բրիտանացի պատգամավորների պատճառով, որոնք ընդունել են «պարտվողական օրենք», որ վարչապետին ստիպել է ԵՄ-ին խնդրել հետաձգել Brexit-ի ժամկետը: Ջոնսոնը, որն արտահերթ խորհրդարանական ընտրությունների կողմնակից է, հավելել է, որ Համայնքների նոր պալատի ձևավորումը լավագույն ելքն է: Մեծ Բրիտանիայի վարչապետը մտադիր է երկուշաբթի արտահերթ ընտրությունների անցկացման հարցը քվեարկության դնել խորհրդարանում: Սակայն, ըստ նրա, ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության պառակտումը կարող է խոչընդոտել ընտրությունների անցկացմանը՝ երկարացնելով Brexit-ի շուրջ անորոշությունը:

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ