Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Նիկոլ Փաշինյան. Սերբիայի հետ համաձայնագրի ստորագրումը ԵԱՏՄ համագործակցության աշխարհագրության ընդլայնման ևս մեկ քայլ դարձավ

Նիկոլ Փաշինյան. Սերբիայի հետ համաձայնագրի ստորագրումը ԵԱՏՄ համագործակցության աշխարհագրության ընդլայնման ևս մեկ քայլ դարձավ
26.10.2019 | 13:51

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԵՏՀ հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո հանդիպել են ԶԼՄ ներկայացուցիչներին և ներկայացրել քննարկված հարցերն ու բանակցությունների արդյունքները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.


«Թույլ տվեք հակիրճ ամփոփել Եվրասիական միջկառավարական խորհրդի այսօրվա նիստը։ Քննարկումն, ինչպես միշտ, ընթացավ կառուցողական հունով և մեզ հաջողվեց համաձայնության գալ նիստի գրեթե բոլոր օրակարգային հարցերի շուրջ։ Մենք քննարկեցինք ԵՏՀ աշխատանքի արդյունքների մասին տեղեկատվությունը՝ ինտեգրացիոն տարածքի կառուցման գործում մեր հիմնական ձեռբերումները, ծագած խնդիրների պատճառները, ինչպես նաև ԵԱՏՄ ակտերի կատարման ընթացքը։ Քննարկվեց ԵԱՏՄ շրջանակում ոգելից խմիչքների շուկայի կարգավորման նախագծի նախապատրաստման ընթացքը։ Համաձայնագրի ընդունումը կհանգեցնի ԵԱՏՄ շրջանակում ոգելից խմիչքների ընդհանուր շուկայի իրավական հիմքերի ստեղծմանը։


Հաջորդիվ ցանկանում եմ նշել Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ կատարվող գործարքների առանձնահատկությունների մասին պայմանագիրը, որը հանում է Միության ոսկերչական իրերի ներքին շուկայում սահմանափակումները։ Կարևոր է նաև «Երրորդ երկրների շուկաներում ԵԱՏՄ անդամ պետությունների ոսկերչական զարդերի խթանմանն ուղղված գործողությունների ծրագիրը»։ Շատ ուրախ եմ, որ այսօրվա նիստին ներկա էր նաև Սերբիայի վարչապետ տիկին Բրնաբիչը։ Գոհունակությամբ կցանկանայի նշել, որ այսօր ևս մեկ պետություն ստորագրեց ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը։ Սա ևս մեկ քայլ դարձավ մեր համագործակցության աշխարհագրության ընդլայնմանն ուղղված միջոցառումների համատեքստում։ Այսօրվա նիստը նշանավորվեց նաև նրանով, որ ուժի մեջ մտավ ՉԺՀ-ի հետ առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը։ Սերբիայի հետ համաձայնագրի ստորագրումը և Չինաստանի հետ համաձայնագրի ուժի մեջ մտնելը վկայում են մեր ինտեգրացիոն միության միջազգային նշանակության և գրավչության ավելացման մասին»։

Դիտվել է՝ 701

Մեկնաբանություններ