ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Այլ տեղ փնտրեք մեղավորին

Այլ տեղ փնտրեք մեղավորին
26.10.2019 | 21:48

ՀՀ արտգործնախարարի հարցազրույցը BBC-ին Հայաստանի ներքաղաքական դաշտում մեծ իրարանցում է առաջացրել։ Զոհրաբ Մնացականյանին քննադատում են և փորձագետները, և նախկին իշխանության ներկայացուցիչները։ Անշուշտ, Մնացականյանը պատրաստված դիվանագետ է, ու սա փաստում են բոլորը, ուրեմն ինչու են նրա պատասխաններն այդքան մեծ դժգոհության առիթ դարձել։ Որքան կատարյալ էլ լինի դիվանագետը, այսօրվա իշխանության արտաքին ու ներքին քաղաքականության վիճակի մասին չի կարող այնպիսի բաներ ասել, որը խոցելի չլինի։ Ավելին, պետք է անգամ խրախուսել ՀՀ արտգործնախարարին, որ կարողացավ այս իշխանության իրար հակասող, քաղաքագիտության ոչ մի կանոնին չենթարկվող հայտարարությունները մի կերպ սվաղել։ Չպետք է մոռանալ, որ արտգործնախարարն ընդամենը օրվա իշխանության արտաքին քաղաքական կուրսը դրսում «արդարացնողն» է։ Հիմա Մնացականյանն ինչպես մի թեմայի շուրջ հակասական մտքերը դիվանագիտորեն հիմնավորի։ Դեռ ավելին, Փաշինյանի օրումեջ փոփոխվող արտաքին աշխարհին ուղղված հայտարարություններն այդ մարդն ինչպես բացատրի ու «ջրից չոր դուրս գա»։ Այնպես որ, պետք չէ արտգործնախարարին թիրախ դարձնել արտաքին քաղաքական անհասկանալի կուրսի համար, իրական պատասխանատուին այլ տեղ պետք է փնտրել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4100

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ