Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ԱՄՆ նախագահի թեկնածուներից ում է աջակցում Ջորջ Սորոսը

ԱՄՆ նախագահի թեկնածուներից ում է աջակցում Ջորջ Սորոսը
27.10.2019 | 13:24

Ֆինանսիստ և միլիարդատեր Ջորջ Սորոսը աջակցություն է հայտնել Մասսաչուսեթս նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենի թեկնածությանը ԱՄՆ նախագահի պաշտոնում 2020-ին: «Բաց հասարակություն» ՀԿ-ի հիմնադիրը հայտարարել է, որ Ուորենը «լավ քաղաքական գործիչ է, կարող է հաղթել»: «Ես տվյալ դեպքում չեմ արտահայտում հանրային կարծիք, սակայն ես հավատում եմ, որ Ուորենը ամենաորակավորված թեկնածուն է նախագահական ընտրությունների համար»-նշել է Սորոսը: Նա աջակցում է հարուստների հարկերի բարձրացման գաղափարին, որ Ուորենի հիմնական խոստումներից է: Սորոսը խոստացել է, որ կհաշտվի ժողովրդի ցանկացած ընտրության հետ: Նա նշել է, որ նախարար Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը մեծ վնաս է հասցնում ԱՄՆ-ին: Սորոսը խոսելով Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման մասին, ասել է, որ դա կործանարար քայլ էր:

Հոկտեմբերի 24-ին հայտարարվել էր, որ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը վարկանիշով բավական առաջ է դեմոկրատների մյուս թեկնածուներից: 2020-ի նախագահական ընտրություններում Ջո Բայդենի թեկնածության օգտին պատրաստ են քվեարկել դեմոկրատների 34%-ը, Ուորենի օգտին՝ 19%-ը, իսկ սենատոր Բերնի Սանդերսի օգտին՝ 16%-ը։

Դիտվել է՝ 1190

Մեկնաբանություններ