Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ԱՄՆ սենատորները պահանջում են ուսումնասիրել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից ֆոսֆորային ռումբեր կիրառելու լուրերը

ԱՄՆ սենատորները պահանջում են ուսումնասիրել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից ֆոսֆորային ռումբեր կիրառելու լուրերը
27.10.2019 | 13:25

ԱՄՆ հանրապետական և դեմոկրատական կուսակցությունները ներկայացնող սենատորները պահանջում են պետքարտուղար Մայք Պոմպեոյից հետաքննել Թուրքիայի դերը Սիրիայի հյուսիսում սպիտակ ֆոսֆորով զենքեր օգտագործելու մեջ՝ տեղեկացնում է Foreign Policy-ն: Քրիս Վան Հոլլենը (դեմոկրատ սենատոր՝ Մերիլենդ նահանգից), Պատրիկ Լիհին (դեմոկրատ՝ Վերմոնտ նահանգից), Ռիչարդ Բլյումենտալը (դեմոկրատ՝ Կոնեկտիկուտ նահանգից) և Մարշա Բլեկբերնը (հանրապետական՝ Թենեսի նահանգից) նամակ են ուղարկել պետքարտուղարին` պահանջելով պատասխան մինչև նոյեմբերի 1-ը: Սենատորները պահանջում են պարզել, թե ինչպես կարող էր սպիտակ ֆոսֆորով զինամթերքը հայտնվել թուրք զինվորականների մոտ, հանդիսանում է դրանց կիրառումը միջազգային իրավունքի խախտում, և եթե այո, ինչպես է ԱՄՆ-ն արձագանքելու այդ փաստին: Սենատորները ցանկանում են նաև իմանալ՝ սպիտակ ֆոսֆոր օգտագործելու որոշումը պատկանել է թուրքական բանակի ղեկավարությանը, թե նրանք գործել են պետության ղեկավարության հրամանով:

Դիտվել է՝ 562

Մեկնաբանություններ