Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Դավիթ Տոնոյան. Առաջին շահագրգռվածն եմ, որ հոկտեմբերի 27–ը բացահայտվի

Դավիթ Տոնոյան. Առաջին շահագրգռվածն եմ, որ հոկտեմբերի 27–ը բացահայտվի
27.10.2019 | 13:31

1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցի կապակցությամբ Երկրապահ կամավորական միության անդամները՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այստեղ են նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱԺ նախկին պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ:


ՊՆ նախարար Դավիթ Տոնոյան լրագրողների հարցին, թե հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված համարու՞մ է, պատասխանեց. «Հիմա դատապարտված անձինք կան, ո՞նց թե գործը չի բացվել: Որքանով դատաքննությունը ավարտվել է՝ համարում եմ ավարտված, մնացած խնդիրների վերաբերյալ չեմ կարող խոսել: Ժամանակի ընթացքում, եթե նոր փաստեր հայտնվեն, գուցե, փոփոխություն կատարվի: Ես առաջին շահագրգռվածն եմ, որ այդ դեպքը բացահայտվի, եթե դեռևս չի բացահայտվել: Եթե կան ինչ-որ անձիք, որ ուղղորդել են, ես կարծում եմ, որ ժամանակի խնդիր է, հնարավոր չէ, որ չբացահայտվի, այնպիսի բաներ են բացահայտվել 20, 30 տարի անց»:


Ապրիլյան պատերազմի հանձնաժողովի աշխատանքների մասին հարցին նա պատասխանեց, որ սերտ համագործակցում են, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրվում են, ՊՆ ներկայացուցիչները ներկա են այդ աշխատանքներին: Նախարարը նաև նշեց, որ եթե ինքն էլ հրավիրվի, կներկայանա հանձնաժողով:
Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի այդ հանձնաժողովի աշխատանքներից, նա պատասխանեց. «Որպեսզի ավարտվեն ասեկոսները հասարակության մեջ ապրիլյան գործողությունների հետ կապված: Ես բացառում եմ դավադիր պատերազմը, այսինքն՝ դավադիր գործողություններ հակառակորդի կողմից եղել են, բայց դավադրություն հայաստանյան կողմից բացառում եմ»:
Նախարարը, խոսելով սահմանում տիրող իրադրության մասին, ասաց, որ այս պահին վերահսկելի է, համեմատական անդորր է, կան կրակոցներ, որոնք հիմնականում կապված են տարվող ինժեներական աշխատանքների հետ:


Դավիթ Տոնոյանն անդրադարձավ նաև օրեր առաջ իր հրաժարականի վերաբերյալ մամուլում տարածված լուրերին՝ ասելով, որ, երևի, տրամադրություններ էին ստուգում, ապա ավելացրեց, որ ասեկոսեներով, սպեկուլյացիաներով զբաղվելու ժամանակ չունի: Նախարարը նաև նշեց, որ վարչապետի հետ իր հարաբերություններում լարվածություն չկա: Հարցին, թե ինչ կասի Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ, նախարարը պատասխանեց, որ Արցախի հարցը լուծված է:

Դիտվել է՝ 693

Մեկնաբանություններ