Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Վանաձորի օրվան նվիրված տոնական միջոցառմանը, շնորհավորեց Վանաձորի բնակիչներին և նշեց, որ Վանաձորը, ինչպես Գյումրին, Երևանը, Ալավերդին և մնացած բոլոր քաղաքները, յուրաքանչյուր հայի հայրենի քաղաքն է: «Այսօր մենք Վանաձորը գտանք տոնական տրամադրության մեջ»,-ասաց Փաշինյանը: Լոռու մարզկենտրոն Վանաձորը հոկտեմբերի վերջին շաբաթ օրը տոնում է քաղաքի օրը: Տոնի առիթով տարբեր միջոցառումներ են կազմակերպվել քաղաքի տարբեր հատվածներում։ Օրը կամփոփվի տոնական մեծ համերգով։