Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան բոլոր նախարարներին խնդրել է հրաժարական տալ՝ երկրում սոցիալական բողոքի ցույցերի ֆոնին կառավարությունում փոփոխություններ իրականացնելու համար՝ ասված է Չիլիի առաջնորդի ուղերձում, որը հրապարակել է Twitter-ում։ «Ես խնդրել եմ բոլոր նախարարներին հրաժարական տալ, որպեսզի նոր կառավարություն ձևավորվի»,- գրել է Պինյերան: Նա հավելել է, որ «եթե հանգամանքները թույլ տան, մտադիր է կիրակի չեղյալ հայտարարել արտակարգ դրությունը բոլոր շրջաններում»։