Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Արամ Սարգսյան. Հոկտեմբերի 27-ի բացահայտման համար պետք է ունենալ հզոր պետություն

Արամ Սարգսյան. Հոկտեմբերի 27-ի բացահայտման համար պետք է ունենալ հզոր պետություն
27.10.2019 | 13:35

«Հոկտեմբերի 27-ի բացահայտման համար պետք է ունենալ հզոր պետություն»,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ-ում սպանված Սպարապետի եղբայր Արամ Սարգսյանը: «Պատերազմը մեր քթի տակ է, մենք առավոտից երեկո դատավարություններով ենք զբաղվում: Այդ դատավարությունները կհամբերեն, պատերազմը չի համբերելու: Մենք լուրջ խնդիրներ ունենք տնտեսության առումով, երկրի զարգացման առումով և, իհարկե, դատաիրավական համակարգի բարեփոխման առումով: Առանց այդ բարեփոխման որևէ դատավարություն հույս չի ներշնչելու»,-ասաց Սարգսյանը: Հարցին, թե 20 տարի անց նա դեռ վաղաժամ է համարում հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումը, Սարգսյանը պատասխանեց.
«Կարևորը 20 տարին չէ, ես կուզենայի, որ հոկտեմբերի 27-ից 1 տարի հետո տեղի ունեցած դատավարությանն ամեն ինչ բացահայտված լիներ, բայց չբացահայտվեց: Հիմա քաղաքական այնպիսի իրավիճակ է, որ Հայաստանի դատական համակարգը լուրջ խնդիրների մեջ է, խնդիրներ ունենք նաև Սահմանադրական դատարանում»:
Սարգսյանը դատարանների վստահելի լինելու հարցի պատասխանը չունի:
«Քանի որ չունեմ, գտնում եմ, որ հիմա գործի վերաբացումը և դրա վերաբացմամբ դատավարության անցկացումը վստահություն չի ներշնչելու»,-ասաց նա։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ