Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատ արձակման դիմումը ցինիզմի, ամբարտավանության բարձրագույն կետն է՝ լրագրողների հետ զրույցում ասաց Հոկտեմբերի 27-ի զոհերից Յուրի Բախշյանի այրին` Անահիտ Բախշյանը։
«Հիմա օրենքը կա, մարդն օրենքով այդ իրավունքն ունի։ Բայց քանի դեռ Հայաստանում արդարադատության համակարգը չի կայացել, բոլորն օրենքի առաջ հավասար չեն, ուրեմն վաղաժամկետ ազատ արձակման դիմումը քննարկել չի կարելի», - ասաց նա։ Անահիտ Բախշյանը շեշտեց՝ Հոկտեմբերի 27-ի գործը միանշանակ պետք է վերաբացվի։
«Ես բացարձակապես չեմ վստահում այդ տականքի ոչ մի խոսքին։ Միաժամանակ այս պահին չի երևում՝ արդյոք իշխանությունը Հոկտեմբերի 27-ը բացահայտելու շահագրգռվածություն ունի։ Այս պահին նման բան չեմ տեսնում։ Ուզում էի իշխանության նոր ձեռագիրը տեսնեի, հնչեր խիստ գնահատական», - նշեց Յուրի Բախշյանի այրին։