Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ԱՄՆ-ի հատուկ գործողության ընթացքում սպանվել է ԻՊ-ի առաջնորդը

ԱՄՆ-ի հատուկ գործողության ընթացքում սպանվել է ԻՊ-ի առաջնորդը
27.10.2019 | 20:58

ԱՄՆ-ը շաբաթ օրը Սիրիայում հատուկ գործողություն է իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի դեմ՝ հաղորդում է Fox News հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ ենթադրվում է, որ Ալ Բաղդադին սպանված է, սակայն այդ տեղեկությունը դեռ պաշտոնական հաստատում չի ստացել:


Newsweek-ի տվյալներով՝ գործողությունն իրականացվել է Պենտագոնի հատուկ գործողությունների միացյալ հրամանատարության կողմից վստահության արժանի հետախուզական տվյալներ ստանալուց հետո: Գործողության թիրախը եղել է Ալ Բաղդադին։ ԱՄՆ ցամաքային զորքերի ներկայացուցիչը, որը տեղեկացրել է գործողության արդյունքների մասին, աղբյուրին հայտնել է, որ «Ալ Բաղդադին այլևս ոչնչացված է»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել գործողության անցկացմանը՝ մեկնարկից գրեթե մեկ շաբաթ առաջ, իսկ ավարտից հետո Twitter-ում հաղորդագրություն է տեղադրել «շատ նշանակալի իրադարձության» մասին, որը տեղի է ունեցել վերջերս, սակայն չի պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը:

Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ նախագահը Վաշինգտոնի ժամանակով ժամը 09:00-ին պատրաստվում է «կարևոր հայտարարություն» անել: CNN–ը նույնպես լուր է հրապարակել, որում հղում է կատարելում իր աղբյուրներին, ըստ որոնց՝ Ալ Բաղդադին այս գործողության ժամանակ սպանվել է։

Դիտվել է՝ 648

Մեկնաբանություններ