Արգենտինայում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են, ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 08:00-ին և կփակվեն 18:00-ին:
Բարձրագույն պետական պաշտոնին հավակնում է վեց թեկնածու: Հիմնական պայքարը կծավալվի ներկա նախագահ Մաուրիսիո Մակրիի և ընդդիմադիր, նախկին վարչապետ Ալբերտո Ֆերնանդեսի միջև:
Արգենտինացիներն այսօր ընտրում են Կոնգրեսի 24 սենատորի և 130 պատգամավորի: Նախնական արդյունքները կհրապարակվեն երեկոյան: Քվեարկությունը պարտադիր է համարվում Արգենտինայի 16 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար: Առաջին տուրում հաղթելու համար նախագահի թեկնածուն պետք է ստանա 45 կամ 40 տոկոսը, եթե մոտ կանգնած մրցակցից առաջ անցնի առնվազն 10 տոկոսով: