Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Արամ Սարգսյան. Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումը պետք է լինի միայն արդար դատական համակարգ ունենալու պարագայում

Արամ Սարգսյան. Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումը պետք է լինի միայն արդար դատական համակարգ ունենալու պարագայում
27.10.2019 | 21:01

Նոր իշխանությունները որևէ կաշկանդվածություն չունեն «Հոկտեմբերի 27»-ը բացահայտելու առումով, սակայն այս փուլում գործի վերաբացումը կրկին վստահություն չի ներշնչելու, քանի որ նման գործի համար հարկավոր է ունենալ արդար դատական համակարգ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի գործի բացահայտմանը:

«Միանշանակ է, որ իշխանությունները շահագրգռված են գործի բացահայտմամբ: Գործը իսկապես քաղաքական ենթատեքստ ունի։ Մեկ անգամ արդեն քաղաքական դատավարություն եղել է, և տարբեր մարդիկ տարբեր նպատակներով դատավարություն արագ անցկացրել են, և դրա արդյունքները չեն բավարարել որևէ մեկին»,- ասաց նա:


Արամ Սարգսյանը նշեց, որ հիմա գլխավոր հանցագործը հետևում է գործընթացներին և ենթադրություններ է անում: «Ամենայն հավանականությամբ նման հանցագործության գնացած ստահակը ամեն ինչի ընդունակ է, և ես չեմ բացառում, որ հիմա ինքը, իմանալով, որ իր կողքի խցում է նստած Ռոբերտ Քոչարյանը, փորձի օգտվել դրանից և որոշակի բաներ ասի, ինչը կարող է և ճշմարտությունն է, գուցե ասվում է նրա համար, որ հայտնվի շահեկան իրավիճակում»,- ասաց նա:


Արամ Սարգսյանի կարծիքով՝ «Հոկտեմբերի 27»-ի նման բարդ դատավարությունները պետք է տեղի ունենան այնպիսի ժամանակահատվածում, երբ ամբողջությամբ դատաիրավական համակարգը ձևավորված կլինի, կունենա հանրային լուրջ վստահություն, երբ պետությունն իսկապես ուժեղացած կլինի:
«Երբ ուժեղ պետություն կլինենք, այդ ժամանակ կարող ենք ստուգել արտաքին քաղաքական վարկածը, չեմ կարծում այսօրվա Հայաստանի Հանրապետությունը դա կարող է ստուգել, այն պարագայում, երբ Ռուսաստանի նախագահը գալիս է Հայաստան և ուզում է հանդիպել Ռոբերտ Քոչարյանին: Ես գտնում եմ, որ այս փուլում գործի վերաբացումը, գործի վերաբացմամբ դատավարության անցկացումը նույնչափ վստահություն չի ներշնչելու, ինչ նախկինում։ Ես ուզում եմ միայն արդար դատական համակարգ ունենալու պարագայում գործը բացահայտվի»,- ասաց նա։


Այդուհանդերձ, նա նշեց, որ չնայած դրան`քաղաքական կամքի առկայությունը, իհարկե, վստահություն ներշնչում է: «Կա դատական համակարգ և գործող իշխանություն հակադրություն, որն առ այսօր չի լուծվել»,-ասաց նա:

Դիտվել է՝ 709

Մեկնաբանություններ