Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Էդմոն Մարուքյան. Հոկտեմբերի 27-ի գործը շատ նման է Քենեդու սպանությանը

Էդմոն Մարուքյան. Հոկտեմբերի 27-ի գործը շատ նման է Քենեդու սպանությանը
27.10.2019 | 21:02

Սկսվող պրոցեսների հետևանքով հավանական է, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանը ամենամեծ շահողը լինի, ոչ թե հասարակության կասկածները փարատվեն՝ հայտարարեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Կօգտվի իր անունը կրկին անգամ քննարկման առարկա դառնալուց, կրկին վերակենդանանալուց՝ որպես կերպար։ Բոլորս գիտենք, որ նա ֆիզիկապես կենդանի է, բայց բոլոր ուրիշ առումներով նա մեռած է բոլորիս համար»,-ասաց Մարուքյանը:

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ