2019-ի բյուջեի նախագիծն էլ, նրա կատարումն էլ արտահայտում են Կառավարության ծրագիրը՝ Խորհրդարանում 2020-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց՝ տնտեսական աճի կանխատեսումն այսօր ավելի մեծ է, բյուջեի հիմքում դնում են ոչ թե լավատեսական, այլ պահպանողական կանխատեսում՝ ապահովելու մակրոտնտեսական կայունությունը: «Նույն խնդիրը մենք լուծել ենք 2018 թ., որովհետև բյուջեի նախագծում 4,5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ էր դրված, բայց ապահովեցինք 5, 2 տոկոս: Կարծում եմ՝ սա ճիշտ մոտեցում է՝ ապահովելու համար առավել կայուն մակրոտնտեսական միջավայր: Երեկ ֆինանսների նախարարի հետ քննարկում էինք այս մոտեցումը, բազմիցս ենք քննարկել: Մենք առաջնորդվում ենք հայտնի սկզբունքով՝ Надейся на лучшее, готовься к худшему: Այս առումով ճիշտ քաղաքականություն է որդեգրված»,- ասաց նա: