ԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի հավանական փոխարինողը, որը, ինչպես հայտարարվել է, ԱՄՆ-ի հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է Իդլիբի նահանգում, Աբդուլա Քարդաշն է: Հոկտեմբերի 27-ին Newsweek-ը գրել է, որ ալ Բաղդադին օգոստոսին Քարդաշին բարձր պաշտոնի է նշանակել խմբավորման մեջ: Վերջին ժամանակներս ալ Բաղդադին հեռացել էր խմբավորման իրական ղեկավարումից, եւ Քարդաշը փաստորեն դարձել էր նրա փոխարինողը: «Ալ Բաղդադին անվանական ղեկավար էր: Նա չէր մասնակցում առօրյա գործերին,- ասել է Newsweek-ի աղբյույրը:- Այն ամենն, ինչով զբաղվում էր ալ Բաղդադին, այո կամ ոչ ասելն էր, նա պլանավորմամբ չէր զբաղվում»: Ավելի վաղ Al Mayadeen հեռուստաալիքը ալ Բաղդադիի հնարավոր փոխարինողների թվում նշել էր նրա մերձավոր օգնականներ Աբու Աբդել Ռահման ալ Ջեզրաուիին եւ Աբու Օսման ալ Ֆարանսիին: