ԵՄ 27 պետությունները ընդառաջել են Միացյալ Թագավորության խնդրանքին` երկարաձգել բրեկզիտի վերջնաժամկետը մինչև 2020-ի հունվարի 31-ը՝ Twitter-ում այսօր գրել է ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Reuters-ի տեղեկություններով՝ ԵՄ ղեկավար կառույցները Մեծ Բրիտանիայի` կառույցը լքելու վերջնաժամկետի երկարաձգման պաշտոնական որոշումը կկայացնեն առաջիկա երկու օրերին: