ԻՊ խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման գործողության ընթացքում ԱՄՆ զինված ուժերը իրենց գործողությունները ակտիվորեն համակարգել են թուրքական բանակի հետ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քանլընը: «Մեր զինվորականները և հետախուզական ծառայությունները կապի մեջ էին ամերիկացի գործընկերների հետ: Գործողության գիշերը, մասնավորաբար, երկու պետությունների ռազմական գործիչների միջև ակտիվ դիվանագիտական շփումներ էին ծավալվել», - նշել է Էրդողանի խոսնակը: