Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Փաշինյան-Ալիև հանդիպում չի նախատեսվում

Փաշինյան-Ալիև հանդիպում չի նախատեսվում
28.10.2019 | 22:43

Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպում այս պահին չի նախատեսվում, նախատեսվում է շարունակել հանդիպումները ԱԳ նախարարների մակարդակով, Բուլղարիայի արտգործնախարար Եկատերինա Զախարիևայի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Դա կլինի մոտակա ամիսներին, դրա մասին խոսվել է և մենք հիմա ավելի շատ կենտրոնացած ենք, որ շարունակենք իրականացնել հանդիպումները ԱԳ նախարարների մակարդակով։ Դա հիմքն է ղեկավարների մակարդակով հանդիպումը նախապատրաստելու համար», - ասաց նախարարը։ Նա նաև նշեց, թե մոտակա շրջանում կկարողանան իրականացնել որոշ քայլեր, որոնք կծառայեն այդ պայմանավորվածությունների իրականացմանը։


«Եղել է շփում մեր ղեկավարների միջև՝ Աշխաբադում։ Դա օգտակար էր այն առումով, որ կարողացել ենք վերահաստատել որոշ մոտեցումներ, որոնք վերաբերում են խաղաղության նպաստող միջավայրն», - ասաց նախարարը։


Հարցին, թե ի՞նչ թղթի շուրջ են բանակցում, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Արդեն ասել եմ, որ կոնկրետ ձևակերպումների շուրջ դեռևս չենք աշխատում, բայց դա չի նշանակում, որ մենք չենք աշխատում տարբեր սկզբունքների և պարամետրերի շուրջ՝ հստակեցնելու, թե ինչպես կարող ենք կառուցել այդ անհրաժեշտ համաչափությունը կողմերի պարտավորությունների միջև»:

Դիտվել է՝ 373

Մեկնաբանություններ