Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ադրբեջանական քարոզչությունը Սիրիայի ԱԳ փոխնախարարին վերագրել է Արցախի մասին խոսքեր, որ նա չի ասել

Ադրբեջանական քարոզչությունը Սիրիայի ԱԳ փոխնախարարին վերագրել է Արցախի մասին խոսքեր, որ նա չի ասել
28.10.2019 | 22:47

Ադրբեջանական քարոզչամիջոցները վերջին օրերին տարածում են Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ ալ-Մեգդադի խոսքերն, ով, իբր, Բաքվում Չմիավորված երկրների շարժման 18-րդ գագաթաժողովում հայտարարել է, թե «Սիրիան աջակցում է Ադրբեջանի արդար դիրքորոշմանը», «Հայաստանը պետք է կատարի ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերը» և այլն։ Ամենից զարմանալին, իհարկե, ադրբեջանական քարոզչամիջոցների վերագրումն էր արցախյան կոնտեքստին սիրիացի փոխնախարարի այն հայտարարությունը, թե «ահաբեկչությունը մեծ սպառնալիք է այս տարածաշրջանին»։ Հոկտեմբերի 26-ից ակտիվորեն տարածվող այս թեզերը դեռևս որևէ կերպ չեն մեկնաբանվել պաշտոնական Երևանի կողմից. թերևս այն պատճառով, որ սիրիացի փոխնախարարն ընդհանրապես նման խոսքեր արցախյան հակամարտության վերաբերյալ չի արտահայտել։


Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, քաղաքագետ Հովհաննես Նիկողոսյանը փոխանցել է սիրիացի փոխնախարարի խոսքի ուղիղ մեջբերումը իր Twitter-յան միկրոբլոգում` հղում անելով Բաքվում գումարված Չմիավորված երկրների շարժման 18-րդ գագաթաժողովի պաշտոնական տեսագրությանը։


«Կցանկանայինք նշել, որ ցավում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի դեռևս չլուծված լինելու համար։ Մենք վերահաստատում ենք խաղաղ հանգուցալուծման կարևորությունը` հիմնված ՄԱԿ-ի սկզբունքների և Մինսկի խմբի միջնորդական նախաձեռնության շրջանակներում», - ասել էր փոխնախարարը։
Չնայած սրան, ինչպես հաճախ է լինում, Չմիավորված երկրների շարժման գագաթաժողովում հակահայկական հայտարարություններ, այնուամենայնիվ, հնչել են։ Ադրբեջանը ստանձնել է կազմակերպության նախագահությունը 2019-2022թթ. Համար:

Դիտվել է՝ 431

Մեկնաբանություններ