Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Սերգեյ Շոյգուն գալիս է Գյումրի

Սերգեյ Շոյգուն գալիս է Գյումրի
28.10.2019 | 22:54

Aravot.am-ի տեղեկություններով, վաղը Գյումրի կժամանի ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն։ Նրան առավոտյան կդիմավորեն «Շիրակ» օդանավակայանում։
Թե ո՞րն է այցի նպատակը, մարզի պաշտոնյաները հստակ չգիտեն, ամենայն հավանականությամբ նա այցելում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետ կապված որոշակի հարցեր քննարկելու։ Չի բացառվում, որ քննարկվի նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի՝ դեռ 2015-ի մարտին ՌԴ ՊՆ նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուին ուղղված նամակ-ուղերձը, որով առաջարկում էր ՌԴ միջոցներով ասֆալտապատել Գյումրու այն փողոցները, որոնք անընդմեջ վնաս են կրում ռուսական 102-րդ ռազմաբազայի ծանր տեխնիկայից։ Քաղաքագլխի խոսքը 102-րդ ռազմաբազայի տարածքի, Շիրակացու փողոցը շրջանցող ճանապարհի և «Կազաչի պոստի» հատվածի մասին է։

Դիտվել է՝ 551

Մեկնաբանություններ