Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոյի համերգային շրջագայությունը

Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոյի համերգային շրջագայությունը
29.10.2019 | 14:01

Հոկտեմբերին 2-ից 20-ը Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոն (Արմինե Գրիգորյան-դաշնամուր, Կարեն Շահգալդյան-ջութակ, Կարեն Քոչարյան - թավջութակ) հրավիրվել էր Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Սոչի, Կրասնոդար, Մեխիկո, Մերինդա, Կանկուն, Գուանաջուատո՝ համերգների:

Համերգները նվիրված էին Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին և Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոյի հիմնադրման 20-ամյա հոբելյանին: Տրիոյի ելույթներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում, արժանացել են հանդիսատեսի բարձր գնահատականին և ջերմ ընդունելիությանը, լայնորեն լուսաբանվել են հեռուստա-ռադիո հաղորդումների ժամանակ, կազմակերպվել են մամլո ասուլիսներ և վարպետության դասեր:
Համերգները նպաստեցին հայ երաժշտարվեստի տարածմանը և կատարողական ուժերի ճանաչման ընդարձակմանը, որոնց վառ ապացույցն է մեր ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարին ուղղված հյուրընկալող կողմերի շնորհակալական ուղերձները:


Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոն մասնակցել է նաև Մեքսիկայում 47-րդ անգամ անցկացվող հռչակավոր «Սերվանտինո» փառատոնին, որին առաջին անգամ հրավիրված էր երաժշտական խումբ Հայաստանից:
Շրջագայությունը կազմակերպվել է ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարարության, Մեքսիկայում Հայաստանի դեսպանության և Եվրոպական մշակությային աջակցության հիմնադրամի աջակցությամբ:

Դիտվել է՝ 723

Մեկնաբանություններ