Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ՄԻԵԴ-ը ստացել է Ռոբերտ Քոչարյանի դիմումները

ՄԻԵԴ-ը ստացել է Ռոբերտ Քոչարյանի դիմումները
29.10.2019 | 14:04

ՄԻԵԴ-ը ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները, հայտնում են Քոչարյանի փաստաբանական թիմից։ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել և գրանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները, որոնք վերաբերում են նրա կալանավորման գործընթացում թույլատրված կոնվենցիոն իրավունքի խախտումներին։ ՄԻԵԴ քարտուղարությունից Փաստաբանական թիմին հայտնել են, որ դիմումներն ստացվել են հոկտեմբերի 17-ին և հոկտեմբերի 18-ին, և դատարանը քննության կառնի դրանք առաջին իսկ հնարավորության դեպքում», - ասված է փաստաբանական թիմի հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 438

Մեկնաբանություններ