ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածներով՝ 300-րդ հոդվածով՝ իշխանության յուրացում, և 314-րդ հոդվածով՝ պաշտոնական կեղծիք՝ լրագրողներին ասաց Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:
«Երկու մասով էլ մեղադրանքը չենք ընդունում, գտնում ենք, որ այն անհիմն է, իրավական տեսանկյունից մի շարք խնդիրներ է առաջացնում», - ասաց նա: Վարդևանյանը նկատեց, որ 300-րդ հոդվածը ոչ ՀՀ պատմության մեջ, ոչ միջազգային փորձում երբևէ չի կիրառվել: