Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Հակոբ Կարապետյան. Հայաստանում ԶԼՄ-ների արհեստական սահմանափակումներ չպետք է լինեն

Հակոբ Կարապետյան. Հայաստանում ԶԼՄ-ների արհեստական սահմանափակումներ չպետք է լինեն
29.10.2019 | 14:08

Հայաստանում ԶԼՄ-ների համար արհեստական սահմանափակումներ չպետք է լինեն, Facebook- ում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «Ես լրագրող լինեի (աշխատեի), կբոյկոտեի ցանկացած միջոցառում, որտեղ լրագրողների ու լրատվամիջոցների մուտքը սահմանափակվում է քաղաքական նախասիրությունների բերումով՝ ով էլ լիներ կազմակերպիչը:


Մեզ հեչ դուր չէր գալիս ժամանակին, որ երկրի նախագահը ասուլիսներ է հրավիրում՝ կանչելով միայն իրեն հարմար լրագրողների նեղ խմբի, առավելեւս մեզ չպետք է դուր գա նույն սահմանափակումը հիմա, նույնիսկ եթե հրավիրողը պետական պաշտոնյա չէ, ու սահմանափակումները տարածվում են, ըստ հրավիրողի, «քարոզչամիջոցների» վրա (բոլորն են այս կամ այն կերպ քարոզչամիջոց, իսկ օբյեկտիվ լրագրությունը քիմեռա է, հարցն այն է, թե ինչ ես քարոզում ու ինչ գործիքներով): Լրագրողներն ու խմբագիրները պետք է հստակ դիրքորոշում հայտնեն էս հարցում. Հայաստանում ԶԼՄ-ների համար արհեստական սահմանափակումներ չպետք է լինեն, իսկ թույլատրելիի սահմանները պետք է որոշեն օրենքերն ու էթիկայի կանոնագրքերը»,-նշել է Կարապետյանը։


Այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գրասենյակում կազմակերպվել է «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկումը: Քննարկման կազմակերպիչներն ազդագիր են տարածել՝ արգելելով որոշ լրատվամիջոցների մուտքը քննարկմանը։ «Մուտքը news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք ու Երկիր մեդիա հեռուստաընկերությունների և այլ քարոզչամիջոցների առջև փակ է: Սույն լրատվամիջոցներին ներկայացնող լրագրողները, տեսախցիկները դուրս են հանվելու դահլիճից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 525

Մեկնաբանություններ