Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Անժելա Էլիբեգովա. Ադրբեջանի ներսում իշխանությունը մոնոլիտ չէ, ինչպես դրսից թվում է

Անժելա Էլիբեգովա. Ադրբեջանի ներսում իշխանությունը մոնոլիտ չէ, ինչպես դրսից թվում է
29.10.2019 | 14:11

Ադրբեջանում ներկայումս հետաքրքիր պրոցեսներ, վերադասավորումներ են ընթանում։ Իլհամ Ալիևը երկիրը կամաց-կամաց տանում է պոստնավթային շրջան, «Փոփոխվող Մերձավոր Արևելքը և Հայաստանի անվտանգային միջավայրը» խորագրով քննարկման ժամանակ ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։


«Ալիևը որոշել է էկոնոմիկան ռեֆորմների ենթարկել և ապրել ավելի համեստ։ Հետևաբար պարզ է, որ իշխանության ներսում տրամաբանությունը պետք է փոխվի։ Սրա հետ մեկտեղ՝ թիմը սկսել է կամաց-կամաց մաքրվել հայր Ալիևի կադրերից։ Իրականում վաղուց էր ժամանակը ծեր, հոգնած մարդկանց տուն ուղարկել։ Բնական է, որ սրանից հետո բալանսը խախատվելու է, և այդ երկրում սկսվելու են վերաբաշխումներ, սաբոտաժներ։ Այսինքն՝ Ադրբեջանի ներսում իշխանությունը մոնոլիտ չէ, ինչպես դրսից թվում է», - ասաց նա։ Ադրբեջանագետը նկատեց՝ այս պահին Ադրբեջանում ներքին կայունությանը խաթարող լուրջ վտանգներ չկան:

Դիտվել է՝ 661

Մեկնաբանություններ