Սիրիայում սպանվել է «Իսլամական պետության» մամլո խոսնակ Աբու Հասան ալ-Մուհաջիրը՝ հայտարարում են Սիրիայի ժողովրդավարական ուժերը, որ ղեկավարվում են քրդերի կողմից: Ըստ նույն աղբյուրի՝ նա սպանվել է ԱՄՆ-ի հետ իրականացված գործողության ընթացքում, որն սկսվել է «Իսլամական պետության» պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից մի քանի ժամ անց: