Ուկրաինայի ՊՆ նախարար Վադիմ Պրիստայկոն հայտնել է, որ այսօր սկսվել է ուկրաինական զորքերի դուրս բերումը Լուգանսկի շրջանի Զոլոտոե քաղաքից:
Ռուսամետ անջատականների հետ հակամարտության գծում ընկած այս քաղաքում ուկրաինական զորքերը ավելի քան 5 տարի պայքարում էին հակառակորդի դեմ:
Նախատեսվում է նաև ուկրաինական զորքերի դուրս բերում հարևան Պետրիվսկե բնակավայրից: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է վերջ տալ հակամարտությանը, ընդունելով «Շտայնմայերի պլանը»: Այդ պլանը նաև նախատեսում է զորքերի դուրս բերում հակամարտ գծից: