Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հեռախոսազրույցում շնորհավորել էԻ Պահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին ոչնչացնելու կապակցությամբ, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Գահաժառանգ արքայազնը նախագահին շնորհավորել է ԻՊ հիմնադիր և պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին պատասխանատվության ենթարկելու ԱՄՆ հաջող առաքելության կապակցությամբ: Նախագահը շնորհակալություն է հայտնել գահաժառանգ արքայազնին ԱՄՆ-ի հետ Սաուդյան Արաբիայի շարունակվող սերտ գործընկերության համար: Առաջնորդները քննարկել են նաև կարեւորագույն տարածաշրջանային և երկկողմ հարցեր», - նշված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: