Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հոկտեմբերի 28-ին Վեհարանի ժողովասրահում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով: Քառօրյա ժողովի ընթացքում քննարկվելու են Եկեղեցու վարչական, կանոնական ու հովվական կյանքին և կրթական ու սոցիալական առաքելությանն առնչված հարցեր, զեկույցներ են ներկայացվելու 2020-ին գումարվելիք Ազգային-եկեղեցական Ժողովի կազմակերպման ընթացքի, ԱԵԺ օրակարգային նյութերի նախապատրաստման նպատակով ստեղծված 7 հանձնախմբերի կատարած աշխատանքի վերաբերյալ:
Գերագույն հոգևոր խորհուրդը զեկույց է լսելու Մայր տաճարի հիմնանորոգության առնչությամբ: Քննարկվելու են Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության գործունեության զորացման ուղիները: