ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդն Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ռաֆայել Գրոսիին նշանակել է գործակալության նոր գլխավոր տնօրեն՝ Twitter-ում հայտնել է Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը: Գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն մահացել է հուլիսի վերջին: Նա ՄԱԳԱՏԷ-ն գլխավորում էր 2009-ից: Նրանից հետո գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր դարձել Ռումինիայի նախկին մշտական ներկայացուցիչ Կոռնել Ֆերուցեն: