Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական է տվել՝ հաղորդում են միջազգային լրատվամիջոցները: Լիբանանում վերջին երկու շաբաթում բողոքի ցույցեր էին՝ քաղաքական փոփոխությունների պահանջով: Հարիրին ասուլիսում հայտարարել է, որ «փակուղի էր մտել», և երկրին անհրաժեշտ էր ցնցում՝ ճգնաժամը հանգուցալուծելու համար: Նա իր հրաժարականը և կառավարության հրաժարականը կներկայացնի նախագահ Միշել Աունին: