Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Վենետիկի հանձնաժողովը մտահոգված է Հայաստանում ստեղծված իրավիճակով

Վենետիկի հանձնաժողովը մտահոգված է Հայաստանում ստեղծված իրավիճակով
30.10.2019 | 11:52

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մի քանի ամիս է` ուշադիր հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին և շատ մտահոգված է մի կողմից Կառավարության և ԱԺ, մյուս կողմից՝ ՍԴ-ի միջև կոնֆլիկտի փաստով: Վենետիկի հանձնաժողովի նախագահն արձանագրել է, որ իրադարձությունների արագ հաջորդականությունը չի նպաստում խնդրի կարգավորմանը: «Ժողովրդավարության պայմաններում խորհրդարանը ժողովրդական ինքնիշխանության մարմինն է և այդպիսով վայելում է բարձր ժողովրդավարական լեգիտիմությունը: Իսկ Սահմանադրական դատարանը պաշտպանող հաստատություն է, որին վստահված են պահպանել սահմանադրական արժեքները:


Ժողովրդավարական երկրում պետական բոլոր հաստատությունները և գերատեսչությունների ղեկավարները պետք է հարգեն իրենց իրավասությունները, պարտականությունները և լիազորությունները, ընդունեն և հարգեն մյուս հաստատությունների իրավունքները: Նրանք պետք է օգտագործեն համապատասխան ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճորեն պահպանեն համապատասխան ընթացակարգերը և հարգանք ցուցաբերեն միմյանց նկատմամբ:


Եթե դա չի կատարվում, եթե չկա ժողովրդավարական մշակույթ և հասունություն, պետական ինստիտուտների գործառույթները խաթարված են, վտանգվում է հասարակության ժողովրդավարական, քաղաքացիական և տնտեսական առաջընթացը:
Կոչ եմ անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն՝ այս անհանգստացնող իրավիճակը հանդարտեցնելու և վերահաստատելու Հայաստանի Սահմանադրության բնականոն աշխատանքը»,-նշված է հայտարարությունում:

Դիտվել է՝ 389

Մեկնաբանություններ