ԱՄՆ նախկին փոխնախագահ, 2020 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը ողջունել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։
«Ողջունում եմ Ներկայացուցիչների պալատի կողմից 1915-1923 թվականներին հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը: Ընդունելով ցեղասպանության փաստը՝ մենք հարգանքի տուրք ենք մատուցում զոհերի հիշատակին և երդվում՝ այլևս երբեք»,- գրել է նա իր թվիթերյան էջում: