Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Վլադիմիր Կարապետյան. Ես ինչպե՞ս և ինչո՞ւ պետք է մեկնաբանեմ

Վլադիմիր Կարապետյան. Ես ինչպե՞ս և ինչո՞ւ պետք է մեկնաբանեմ
30.10.2019 | 12:02

«Ժողովուրդը» գրում է. «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի միջոցառում լուսաբանելու հրավերը երեկ տակնուվրա էր արել հայկական լրատվական դաշտը: Ըստ էության կատարավեց աննախադեպ մի բան. «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» թեմայով քննարկմանը արգելվել էր news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, «5-րդ ալիք» ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների մուտքը: Ավելին, միջոցառումից հետո Սաֆարյանը ապարզաբանել էր. «Չէք գտնի մի հետազոտական կենտրոն, որն իր քննարկումներին հրավիրում է բոլորին անխտիր: Մեր իրավունքն է որոշել, թե որ լրատվամիջոցն է համարվում լրատվամիջոց, իսկ որը` քարոզչամիջոց»: Բայց չկա թերևս հետազոտական որևէ կենտրոն, որն իրեն իրավունք վերապահի լրատվամիջոցների դասակարգում անել, լուսաբանման հրավիրել` ըստ նպատակահարմարության: Այսպիսի բան չկար նույնիսկ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, երբ էլի լրատվամիջոցները բաժանված էին սև և սպիտակ ցուցակների: Պարզապես այդ տարիներին եթե չէին էլ հրավիրում անցանկալիներին, գոնե այսպիսի ճակատային պիտակավորումներ էլ չէին անում: Արդյոք սա ՀՀ գործող իշխանությունների տեսակե՞տն է:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզաբանման համար դիմեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին, նա պարզաբանեց. «Եթե Ստյոպա Սաֆարյանը մի բան է որոշել, ես ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել, և ինչո՞ւ պետք է մեկնաբանեմ: Եթե պետական մակարդակով լիներ, իսկ պետական մակարդակով դա հնարավոր չի, որ լինի, ես սիրով կպատասխանեի, բայց քանի որ մեզ չի վերաբերում, ես ձեռնպահ կմնամ մեկնաբանելուց»: Այսինքն՝ ՀՀ կառավարությունը, մեղմ ասած, չի կիսում ու չի ողջունում Ստյոպա Սաֆարյանի այդ քայլը: Հավելենք, որ շուրջ մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ կատարվածը դատապարտեցին հայտարարությամբ»:

Դիտվել է՝ 551

Մեկնաբանություններ