Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Վազգեն Մանուկյան. Չեմ կարծում, թե առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության Արման Բաբաջանյանը կարող էր մտնել բանտ

Վազգեն Մանուկյան. Չեմ կարծում, թե առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության Արման Բաբաջանյանը կարող էր մտնել բանտ
30.10.2019 | 19:05

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը չի կարծում, թե առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը կարող էր մտնել բանտ, հանդիպել Նաիրի Հունանյանին, հետո էլ հայտարարություններ անել։


«Եթե իշխանությունները Հոկտեմբերի 27-ի հետ կապված հարցեր ունեն, կան համապատասխան մարմիններ, թող այդ մարմինները վերանայեն գործը։ Եթե ինձ ասելու բան ունեն, թող կանչեն, աչքերիս նայելով հետս խոսեն, ոչ թե երկրորդական մարդկանց միջոցով պղտորեն հասարակական տրամադրությունները», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վազգեն Մանուկյանը։ Նա նշեց, որ Նաիրի Հունանյանի հետ առնչվել է 1988-ի շարժման ժամանակ, երբ ինքը «Ղարաբաղ» կոմիտեն է ներկայացրել, իսկ Հունանյանը՝ ուսանողական շարժումը։ Դրանից հետո, Վազգեն Մանուկյանի խոսքով, շատ երկար ժամանակ անց Նաիրի Հունանյանը ցանկացել է ընդունվել ԱԺՄ կուսակցություն։ «Մենք որոշել ենք, որ չարժի, որ ինքը դառնա մեր կուսակցության անդամ, բացի դրանից ոչ մի առնչություն հետը չեմ ունեցել։ Նա երբեք մեր տանը չի եղել, ոչ մի հարաբերույթուններ չեն եղել, այդ ամեն ինչը հնարված է, այդ ամեն ինչն իր հետևում թաքցնում է քաղաքական նպատակներ», - ասաց Մանուկյանը:

Դիտվել է՝ 650

Մեկնաբանություններ