Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ռուստամ Բադասյան. ՍԴ-ի ճգնաժամի հանգուցալուծումը տեսնում եմ վաղ կենսաթոշակի սխեմայի շրջանակներում

Ռուստամ Բադասյան. ՍԴ-ի ճգնաժամի հանգուցալուծումը տեսնում եմ վաղ կենսաթոշակի սխեմայի շրջանակներում
30.10.2019 | 19:08

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների մասով մտահոգություն էր հայտնել, նաև ինստիտուտներին փոխադարձ հարգանքի կոչ էր հնչեցրել՝ լրագրողների հետ զրուցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ Կառավարությունում նկատի են առել Բուքիքիոյի դիտարկումները: «Ես նույնպես կարծում եմ, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը պետք է հանգուցալուծում ունենա և մենք կկարողանանք բնականոն եղանակով շարունակել մեր աշխատանքները: Փոխադարձ հարգանքի անհրաժեշտությունը միշտ կա, սակայն ՍԴ-ի շուրջ ստեղծված խնդիրները փոխադարձ հարգանքի խնդիրներ չեն, այն ՍԴ նախագահի կասկածելի ընտրության մասով է, ծագել է ընտրության ժամանակ»,- ասաց նա:


Բադասյանը նշեց, որ Բուքիքիոյի հայտարարությունն ուղղված է եղել սահմանադրական բոլոր մարմիններին: Հայտարարության մեջ նշվող ճնշումների մասով Բադասյանը պատասխանեց. «Մենք ճնշումների հետ կապված մտահոգություն կարող ենք ունենալ, եթե նման մտահոգությունները շարունակական կլինեն»,- ասաց նա:


Հարցին, թե ինչո՞ւ խնդիրը չլուծվեց, որպեսզի չբարձրաձայնվեր Վենետիկի հանձնաժողովի նախագահի կողմից, նա պատասխանեց՝ ունենք այն իրավիճակը, ինչ ունենք: Բադասյանի խոսքով՝ Բուքիքիոն իրավական կարծիք է ասել՝ հիմնվելով իրենց ներկայացրած նախագծի վրա: Բադասյանը նշեց, որ ՍԴ-ի ճգնաժամի հանգուցալուծումը տեսնում է վաղ կենսաթոշակի սխեմայի շրջանակներում:

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ